Վաղարշապատի ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հունվարի 4-ին, ժամը 16.00-ին, Վ. Սարգսյան փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել բաժնի կողմից 2021 թ. դեկտեմբերի 6-ից ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1960 թ. ծնված Սարգիս Հ.-ին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀ բաժանմունքի ծառայողները հունվարի 4-ին, ժամը 13.55-ին, Փարաքար գյուղից հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել բաժնի կողմից 2021 թ. դեկտեմբերի 17-ից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի և 177-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1982 թ. ծնված Յուրի Ա.-ին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: