ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Դեկտեմբերի 6-ին Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Մերձավան գյուղում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել 24-ամյա մի երևանցու։ Դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել է երեք փաթեթ՝ ընդհանուր 7 գրամից ավելի մարիխուանայով։
Դեկտեմբերի 7-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գեղակերտ գյուղի 45-ամյա մի բնակիչ տանը, հողամասում և կից օժանդակ շինություններում ապօրինի մշակում, աճեցնում և պահում է թմրամիջոց։ Ստուգողական գործողությունների արդյունքում տվյալները հաստատվեցին։ Բացատրական աշխատանքի արդյունքում իրավապահներին է ներկայացվել 80 գրամից ավելի մարիխուանա։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: