Վաղարշապատի բաժնի ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 12-ին մայրաքաղաքի Նորք-Մարաշ թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել և Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 25-ամյա Արմեն Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 12-ին Լենուղի գյուղի տներից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 34-ամյա Սվետլանա Գ.-ին, որը 2021 թ. օգոստոսի 16-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: