ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են կողոպուտ

20.06.2019 16:31 Կողոպուտ

Հունիսի 18-ին, ժամը 02.00-ին, Վեդի քաղաքի 20-ամյա մի բնակչուհի բանավոր հաղորդում էր տվել, որ նախորդ օրը Էջմիածին քաղաքի մի զբոսայգու սկզբնամասում անհայտ անձն իր պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան ու դիմել փախուստի:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է Գեղակերտ գյուղի բնակիչ, 16-ամյա մի պատանի: Վերջինս ներկայացել է բաժին, տվել բացատրություն և բաց թողնվել:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`