Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 22-ին, ժամը 18.10-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե դանակով հարձակվել են տան վրա:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից մեկ ժամ առաջ, Խորոնք գյուղում, 40-ամյա մի տղամարդ, իր երեխաներին տեսնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքին եղած դանակով հարվածել է իր նախկին կնոջ հոր աջ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը տղամարդը ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: