Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվող 38-ամյա կնոջը
15.08.2019 12:43
Հետախուզվողի հայտնաբերում
«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 14-ին, ժամը 21.20-ին, Էջմիածին քաղաքի Մ. Խորենացու փողոցից բերման են ենթարկել 38-ամյա Արմինե Կ.-ին, որը օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: