1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վաղարշապատի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Հունվարի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի մի բնակիչ տանը, հողամասում և կից օժանդակ շինությունում աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Նույն օրն իրականացված ստուգողական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 59-ամյա տանտերը իրավապահներին է ներկայացրել 36 գրամից ավելի մարիխուանայով փաթեթ։
Հունվարի 16-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ մեկ այլ տեղեկություն էր ստացվել։ Այս տեղեկության՝ Առատաշեն գյուղի բնակիչը տանը, հողամասում և կից օժանդակ շինությունում դարձյալ աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Քրեական հետախույզների ստուգողական միջոցառումների արդյունքում տվյալները հաստատվեցին։ 55-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել 97 գրամից ավելի մարիխուանայով փաթեթ։
Նույն օրը ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել նաև Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները։ Նրանք տեղեկություններ էին ստացել, որ Ակնաշեն գյուղի մի բնակիչ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է չորացված զանգված։ Ստուգողական միջոցառումների արդյունքում տվյալները հաստատվել են։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 51-ամյա տղամարդու հողամասում զննություն է կատարվել, ինչի ժամանակ նա իրավապահներին է ներկայացրել 38 գրամից ավելի մարիխուանայով զանգված։
Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: