Վաղարշապատի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 25-ին, ժամը 17.25-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 57-ամյա Պողոս Հ.-ն, որը 2012թ. սեպտեմբերի 10-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: