Վաճառակետից հեռախոս գողացողին հայտնաբերեցին
23.02.2015 15:32
Գողություն
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1982 թ. ծնված Ռազմիկ Վ.-ին:
Նա խոստովանել է, որ փետրվարի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 22/2-4 հասցեում գտնվող հեռախոսների վաճառակետից գողացել է բջջային հեռախոս, որը հայտնաբերվել է խուզարկության ժամանակ:
Նույն օրը վաճառակետի մենեջերից ընդունվել է հաղորդում:
Գողության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: