Քաղաքացիների ընդունելություն Վայոց ձորի մարզում
Ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, գնդապետ Անդրանիկ Փափախչյանը մայիսի 17-ին հանդիպում կունենա Վայոց ձորի մարզի բնակիչների հետ։ Հանդիպումը կկայանա ժամը 13-ին, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության շենքում: Հասցեն՝ քաղաք Եղեգնաձոր, Միկոյան փողոց 1: