Վայոց ձորի մարզում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները
21.04.2022 15:34
Համակարգի լրատու

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի, Վայքի ու Ջերմուկի բաժինների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները ապրիլի 20-ին Վայոց ձորի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Միջոցառման ընթացքում ստուգվել են մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու կաթուցիչ, մեթամֆետամինի նմանվող զանգված, ծալովի դանակ և օդաճնշիչ ատրճանակ։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է մեկ տասնյակից ավելի արձանագրություն։