Վայր չէր ընկել, «Միցուբիշի»-ով հարվածել էր բետոնյա պատնեշին
12.10.2013 11:24
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1984 թ. ծնված Արտյոմ Վ.-ն՝ հայտարարելով, վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանները կարճ ժամկետում պարզեցին իրողություն. Արտյոմ Վ.-ն ոչ թե վայր էր ընկել, այլ իր կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով գիշերը Կապանի Սպանդարյան փողոցում հարվածել էր բետոնյա պատնեշին:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: