Հետախուզվողը հայտնաբերվեց Վայք քաղաքում
16.07.2021 11:49
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները հուլիսի 15-ի ստուգայց-շրջագայության ընթացքում, ժամը 04.45-ին Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 33-ամյա Ռոման Գ.-ին, որը հունիսի 29-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: