1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վայքի ոստիկանները հայտնաբերել են բջջային հեռախոսներ գողացած անձանց

09.03.2022 16:33 Գողություն

Փետրվարի 24-ին ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գիշերը բացել են Վայքի էլեկտրատեխնիկայի խանութ-սրահներից մեկի դուռը և գողացել 14 բջջային հեռախոս՝ պատճառելով շուրջ 1 450 000 դրամի վնաս։
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկեցին անհետաձգելի միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Բացահայտման աշխատանքներին միացան նաև պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Վայքի ստորաբաժանման աշխատակիցները։
Պարզվեց, որ հանցագործությունը կատարել են 19-ամյա երկու երիտասարդ։ Նրանք դեպքից մեկ օր անց հայտնաբերվեցին և, գողացված հեռախոսներով հանդերձ, բերման ենթարկվեցին։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: