ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վայքի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

Վայքի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

Հունիսի 26-ին Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի ճանապարհի 8-րդ կմ-ից ոստիկանության Վայքի բաժին կասկածանքով բերման են ենթարկվել 53 և 58 տարեկան երկու տղամարդ՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: Զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերված ուսապարկում եղել են 15 կարմրախայտ, ռետինե կիսաճտքավոր կոշիկներ և ավտոմեքենայի մարտկոց: 53-ամյա տղամարդը հայտնել է, որ ձկներն էլեկտրահարման եղանակով որսացել է Արփա գետի Հերհեր վտակից, իսկ էլեկտրական հոսանքի փոխարկիչը՝ մալուխով, և փայտյա 2 ձողը՝ էլեկտրական հոսանքի լարերով ու ցանցերով, պահել է գետի ափամերձ հատվածում:
Որսագողության փաստով նյութեր են նախապատրաստվում:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: