ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վայքում և Եղեգնաձորում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի և Վայքի բաժինների, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի, ինչպես և ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողները Եղեգնաձորի և Վայքի բաժինների սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Միջոցառման ընթացքում ստուգվել է մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են ատրճանակներ, դանակներ, մահակներ և այլն։ Բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ և նմանատիպ զանգվածով կաթուցիչներ։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է երկու տասնյակից ավելի արձանագրություն։