ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վանաձոր-Դսեղ ճանապարհին ավտոմեքենա է այրվել

03.08.2013 13:45 Հրդեհ
Օգոստոսի 3-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում  ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի Գուգարքի ՀՓՋ-ից հաղորդում է ստացվել, որ Վանաձոր-Դսեղ ճանապարհին  ավտոմեքենա է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.20-ի սահմաններում, Վանաձոր-Դսեղ ճանապարհի 24-րդ կմ-ին «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայի շարժիչի մոտ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այն ամբողջությամբ այրվել է:
Ավտոմեքենայի այրվելու ընթացքում վարորդը հետընթաց է կատարել և բախվել  ճանապարհի մետաղե արգելապատնեշին:
Հրդեհի հետևանքով պատճառվել է 1.600.000 դրամի նյութական վնաս: 
Քննությունը վարում է ոստիկանության Լոռու մարզային վարչության քննչական բաժինը:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: