ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վանաձորում հայտնաբերվել են հետախուզվողներ

Վանաձորում հայտնաբերվել են հետախուզվողներ

Մայիսի 19-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձորի Մոսկովյան փողոցից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Գրիգորի Ք.-ին, որը մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:

***

Մայիսի 19-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձորի Գր.Լուսավորչի փողոցի թիվ 44 հասցեի մոտից հայտնաբերել և բերման են ենթարկել 1955 թ. ծնված Հովհաննես Թ.-ին, որը մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: