ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վանաձորի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Վանաձորի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Բազումի բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Արմենուհի Թ.-ն, որը փետրվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 38-34-312-րդ (Կաշառք տալու փորձին հանցակցելը) հոդվածների մեղադրանքով:
Արմենուհի Թ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: