Վանաձորի բնակարաններից մեկում հետախուզվող է հայտնաբերվել
19.11.2016 11:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 18-ին, 13.25-ին, Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 28 շենքի մի բնակարանից բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Արման Ղ.-ն, որը նոյեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: