Վանաձորի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում
13.01.2022 13:26
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցում հայտնաբերվել է բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Արսեն Զ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 19-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: