ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վանաձորում ավտոլվացման կետ է այրվել

20.12.2012 12:37 Հրդեհ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 08.35-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ ավտոլվացման կետ է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Պարոնյան փողոցում գտնվող  ավտոլվացման կետում:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 09.15-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհի առաջացման պատճառը և պատճառված նյութական վնասի չափը պարզելու նպատակով նշանակվել է համալիր փորձաքննություն:
Հրդեհային պետական տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: