ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վանաձորում կատարված հանցագործությունը բացահայտվեց

28.09.2013 12:53 Գողություն
Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Բազումի  բաժին է  դիմել 1941 թ. ծնված Մելսիկ Ու.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, իր տնից մոտ 100 մ հեռավորության վրա գտնվող արոտավայրից, իրեն անհայտ հանգամանքներում, կորել է իրեն պատկանող հորթը` մոտ 80.000 դրամ արժողության, իսկ սեպտեմբերի 27-ին հորթի միսը  ինքը հայտնաբերել է Բուլղարական 2-րդ ավանի մի տնակի բակում:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1981 թ. ծնված Հայկ Վ.-ն սեպտեմբերի 25-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 1972 թ. ծնված  Հայկ Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ Վանաձոր քաղաքի  Բազում թաղամասի վերջնամասում` «Կապույտներ» կոչվող վայր տանող ճանապարհին, մորթել և հիշյալ վայրից նույն օրը գաղտնի հափշտակել են հորթի միսը` այն տեղափոխելով վերը նշված տնակ` հետագայում Հայկ Ս.-ի հետ հորթի միսը բաժանելու նպատակով:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հայկ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: