Հայտնաբերվեց Վանաձորում
10.11.2023 12:12
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նոյեմբերի 9-ին, ժամը 15-ին, Լոռու մարզի Վանաձոր համայնքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1995 թ. ծնված Նվեր Լ.-ին: Նա նոյեմբերի 8-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվող էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, խափանման միջոցը` բացակայելու արգելք:
Նվեր Լ.-ն ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: