Հայտնաբերվեց Վանաձորում
13.01.2017 11:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 12-ին, ժամը 12.15-ին, Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 11/Բ հասցեի մոտից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Արթուր Մ.-ն, որը հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն՝ առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով` դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: