ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երկու հետախուզվող հայտնաբերվեց Վանաձորում

Երկու հետախուզվող հայտնաբերվեց Վանաձորում

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 15-ին, ժամը 12.00-ին, Վանաձոր քաղաքի Գր.Լուսավորչի 50 հասցեից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Կարեն Գ.-ն, որը հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

***

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 15-ին, ժամը 12.25-ին, Վանաձոր քաղաքի Տարոն-4 Մեքենաշինարարների 20/1 հասցեից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արամայիս Ս.-ն, որը հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի (կողոպուտի փորձը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: