Վանդակաձև դեղին հորիզոնական գծանշումներ Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում
31.10.2018 18:00
Հայտարարություններ և ծանուցումներ

Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 1-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ