Վաշխառության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
30.03.2021 11:00
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 30-ին բաժին է ներկայացել 38-ամյա Վահրամ Ս.-ն, որը 2014 թ. ապրիլի 18-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի (Վաշխառությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: