ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վառելափայտ՝ Հովք գյուղում

Նոյեմբերի 27-ին, ժամը 01.50-ին,  ոստիկանության հասարակական կարգի ապահովման և Տավուշի մարզային վարչությունների, Դիլիջանի բաժնի ծառայողների շրջագայության ժամանակ, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցից, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Դիլիջանի բաժին է բերման ենթարկվել 1985 թ. ծնված Ռազմիկ Խ.-ն` իր  վարած «ԶԻԼ ՄՄԶ-4502» մակնիշի ավտոմեքենայով՝ փայտանյութով բեռնված, որի վերաբերյալ Ռազմիկ Խ.-ն հայտարարել է, որ ավտոմեքենայում բեռնված է շուրջ 4,5 խմ ծավալի վառելափայտ, այն ձեռք է բերել Հովք գյուղից, սակայն իր մոտ դրանց ձեռք բերման փաստաթղթեր չկան: 
Նշանակվել է մասնագիտական ստուգում: 
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են  ոստիկանության Իջևանի բաժին:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: