Վարորդը գիտակցության չգալով մահացել է
23.06.2016 12:21
ՃՏ պատահարներ
Հունիսի 23-ին, ժամը 01.00-ին, «Լանդ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել պատին, ինչի հետևանքով վարորդը` 1980 թ. ծնված Վրեժ Դանիելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: