Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկված երիտասարդը հիվանդանոցում մահացել է
21.03.2019 10:26
ՃՏ պատահարներ
Մարտի 16-ին, ժամը 21.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցում վրաերթի էր ենթարկել 18-ամյա երիտասարդի. վարորդը և քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մարտի 20-ին, ժամը 15.00-ին, վրաերթի ենթարկված 18-ամյա Պետրոս Ավանեսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: