ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարդենիսի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ

Վարդենիսի քրեական հետախույզները թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ ստացած տվյալն իրացրին մարտի 2-ին: Ցերեկվա ժամը 2-ին Գեղամասար գյուղից բերման ենթարկեցին տեղի բնակիչ երեք տղամարդու: 33-ամյա գեղամասարցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին սև հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Ըստ նրա` երկուսն էլ իրենն են. կանեփը հավաքել էր վայրաճ բույսերից, չորացրել ու պահել անձնական օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: