Ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վարդենիսում
10.01.2024 12:06
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 9-ի լուսադեմին Վարդենիս քաղաքի հրապարակում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 56-ամյա Արմեն Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: