1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վարդենիսում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. երիտասարդը կալանավորվել է

Վարդենիսում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. երիտասարդը կալանավորվել է

Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վարդենիսի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ ապօրինի կանեփ է աճեցնում, պատրաստած թմրանյութն էլ իրացնում համագյուղացիներին:
Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Ստացված տեղեկություններն իրացնելով՝ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և Գեղարքունիքի մարզային վարչությունների, Վարդենիսի բաժնի ծառայողների և Վարդենիսի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 2-ին խուզարկվեց 23-ամյա վարդենիսցու փաստացի բնակության վայրն իր օժանդակ շինություններով և Սոթքում գտնվող նրա առանձնատունն ու կից շինությունները: Փաստացի բնակության վայրից հայտնաբերվեց ընդհանուր 160 գրամից ավելի, իսկ Սոթքի առանձնատնից՝ 570 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված:
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որի հումք կանեփն ինքն է աճեցրել: Հաստատվեց նաև երեք համագյուղացիներին թմրանյութ իրացնելու տեղեկությունը:
Նույն օրը երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Վարդենիսի բաժին, իսկ հոկտեմբերի 3-ին նրան մեղադրանք առաջադրվեց. խափանման միջոց ընտրվեց կալանքը:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: