ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները Վարդենիսում զենք-զինամթերք են հայտնաբերել

Օգոստոսի 17-ին քրեական ոստիկանության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները, Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել Վարդենիս քաղաքի տներից մեկում և օժանդակ շինություններում:
Իրավապահները խուզարկությամբ հայտնաբերեցին հակատանկային ձեռքի նռնակ, նռնակի երկու պայթուցիչ, ռետինե մահակ և մոտ 250 տարբեր տրամաչափի փամփուշտ:
Տանտերը հայտնել է, որ զենք-զինամթերքը Արցախյան ազատամարտի տարիներին է բերել Քարվաճառից:
Հայտնաբերվածն առգրավվել է դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: