Ձեռնարկվում են միջոցառումներ կնոջը վրաերթի ենթարկած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ
05.01.2017 12:28
ՃՏ պատահարներ
Հունվարի 4-ին, ժամը 16.30-ին, Արթիկի Ղարիբջանյան և Գայի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Թամարա Ա.-ին, որը ձախ ազդրի շրջանի և ճակատի շրջանի ձախ հատվածի սալջարդով բուժօգնության է դիմել Արթիկի բժշկական կենտրոն:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: