ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարորդը վրաերթի էր ենթարկվել ու մահացել

03.08.2021 13:56 ՃՏ պատահարներ
Վարորդը վրաերթի էր ենթարկվել ու մահացել

Օգոստոսի 2-ին, ժամը 09.15-ին, շտապօգնության կայանից հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի Երրորդ մաս թաղամասի ջրատարի մոտ տղամարդու դիակ կա: Պարզվել է, որ ժամը 09.00-ի սահմաններում «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայի 40-ամյա վարորդ Արեն Հովսեփյանը մեքենան կայանել է թեք ճանապարհին և դուրս եկել մեքենայից, ապա նկատելով, որ մեքենան հետընթաց ընթանում է՝ փորձել է ձեռքերով կանգնեցնել, սակայն վրաերթի է ենթարկվել ու մահացել:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: