ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

07.08.2023 14:29 ՃՏ պատահարներ
Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 6-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2104» և «Շեվրոլե» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2104»-ի վարորդը՝ 82-ամյա Սամվել Փահլևանյանը, մահացել է, իսկ 70-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: