35-ամյա վարորդը մահացել է

Նոյեմբերի 13-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 119-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել հանրային սննդի կետի բակում. 35-ամյա վարորդ Էդգար Հովսեփյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: