ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

72-ամյա վարորդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

24.08.2023 11:10 ՃՏ պատահարներ
72-ամյա վարորդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

ԼՐԱՑՈՒՄ. Օգոստոսի 23-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ 72-ամյա վարորդ Հենրիկ Բեյբությանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Օգոստոսի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, M16 ճանապարհի 19-րդ կմ-ին «Նիսան Իքստրայլ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել. 72-ամյա վարորդը և 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: