Վարորդը դիմել է փախուստի
02.03.2013 12:36
ՃՏ պատահարներ
Մարտի 1-ին, ժամը 23.10-ի սահմաններում, անհայտ անձը վարելով «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան՝ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի և դիմել փախուստի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ «ՎԱԶ-21099»-ի վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: