Վարորդը ինքնակամ ներկայացել և խոստովանել է
07.03.2014 16:16
ՃՏ պատահարներ
Մարտի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել 1984 թ. ծնված Վարդան Վ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Գեղաշեն ճանապարհի 1-ին կմ-ին, ճանապարհի վատ լուսավորության հետևանքով, բախվել է ճամփեզրին կայանված բեռնասայլակին, որն էլ դիպել է 1988 թ. ծնված Արտյոմ Ե.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: