ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով վրաերթ Երևան-Արմավիր ճանապարհին. փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

22.02.2023 11:42 ՃՏ պատահարներ

Փետրվարի 20-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կիլոմետրին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթակել 73-ամյա մի տղամարդու։ Նա տեղում մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի։
Քրեական ոստիկանության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ վրաերթը կատարել էր Կոտայքի մարզի 70-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Ռենո» մակնիշի մեքենայով։
Դեպքից ժամեր անց Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Երևանի Շերամի փողոցում նրան ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել։
Տղամարդը ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: