Վարորդը հիվանդանոցում մահացել է
21.10.2022 11:41
ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 10-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 122,5-րդ կմ-ին իրար էին բախվել «Օպել» և «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հոկտեմբերի 20-ին «ՎԱԶ-21213»-ի 74-ամյա վարորդ Հրաչիկ Վարդանյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: