«Մերսեդեսի» 36-ամյա վարորդը մահացել է
13.10.2022 10:51
ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 66-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2172», «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը, ուղևորը և «Տոյոտայի» վարորդը
մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 23.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Մերսեդեսի» վարորդը՝ 36-ամյա Արմեն Բոյախչյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: