ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Միցուբիշիի» 30-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

01.04.2023 11:37 ՃՏ պատահարներ
«Միցուբիշիի» 30-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Մարտի 30-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի լցակայանի տարածքում «ԲելԱԶ» բեռնատարը հետընթացի ժամանակ բախվել էր «Միցուբիշի» մակնիշի մեքենային: «Միցուբիշիի» վարորդը՝ 30-ամյա Արամ Աշոտյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մարտի 31-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: