Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Փետրվարի 27-ին, ժամը 19.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայում բախվել է մայթեզրին կայանված «Տոյոտա Ավալոն» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
