Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: