Վարորդը տուժողին տեղափոխելով հիվանդանոց` դիմել է փախուստի
Սեպտեմբերի 14-ին, ժամը 21.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Կարո Մ.-ին և նրան տեղափոխելով հիվանդանոցի հարակից տարածք` դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: