ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարորդը և ուղևորը մահացել են

20.08.2013 12:25 ՃՏ պատահարներ
Օգոստոսի 18-ին, ժամը 23.50-ին, Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում  «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել Շիրակի փողոցի թիվ 13 շենքի պատին:
Պատահարի հետևանքով վարորդը` 1986 թ. ծնված Իշխան Գրիգորյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ  ուղևորը` 1992 թ. ծնված Վահե  Բարսեղյանը,  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 00.45-ին մահացել է:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: